Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
Socity

Եթե զոհ է եղել, ապա չի բացառվում, որ իրենք սպանած լինեն. Դավիթ Բաբայան

Armtimes.com-ը գրում է.

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը չի բացառում, որ ադրբեջանական կողմն ինքը սպանած լինի խաղաղ բնակիչներին եւ օգտագործի դա հայերի դեմ: Այս մասին Դավիթ Բաբայանն ասաց armtimes.com-ի հետ զրույցում՝ անդրադառնալով երեկ գիշերը Արցախի եւ Ադրբեջանի սահմանին արձանագրված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներին եւ հայկական կողմի պատժիչ գործողություններին:

- Պարոն Բաբայան, ինչպե՞ս եք գնահատում սահմանային իրավիճակը երեկ գիշերվանից հետո:

- Որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել: Չնայած, որ հակառակորդը կրկին դիմել է ահաբեկչական գործողությունների, բայց սա իր ոճն է: Ադրբեջանն այնքան է ահաբեկչական գործողությունների դիմել, որ նման քայլերն արդեն արտառոց չեն հնչում, բայց, իհարկե, այսպիսի պահվածքին պետք է շատ հստակ, կտրուկ, հասցեական գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից: Ճիշտ է՝ արդեն համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ ընդգծվում է կարեւորությունը խաղաղ կարգավորման եւ այլն, եւ այլն: Բայց Ադրբեջանի այս ահաբեկչական պահվածքը կարծում եմ՝ ավելի կոշտ արձագանքի կարիք ունի:

- Երեկ ապրիլյան պատերազմից հետո առաջին անգամ ՏՌ 107 հրանոթ է կիրառվել: Նման զինտեխնիկայի կիրառումն ինչի՞ մասին է խոսում:

- Այստեղ ոչ մի տրամաբանություն չկա, որովհետեւ ո՛չ հանցագործները, ո՛չ ահաբեկիչները լուրջ տրամաբանությամբ չեն առաջնորդվում: Ո՛չ փոխում է իրավիճակը, ո՛չ էլ ինչ-որ կարեւոր ռազմաքաղաքական նպատակների է հասնում, պարզապես՝ ահաբեկչություն է, ոչ այլ ինչ: Ինքնին այդ զինատեսակի կիրառման վերաբերյալ մենք տարածել ենք տեսանյութերը, որը պետք է ստանա միջազգային հանրության շատ կոշտ գնահատականը:

- Ադրբեջանական կողմն իր հենակետերը տեղակայել է Ալխանլու գյուղի բնակելի տարածքների անմիջապես հարեւանությամբ: Այս երեւույթն ինչպե՞ս եք գնահատում:

- Իրենք նման պահվածքով հասնում են մի շարք նպատակների: Նախ եւ առաջ, որպես վահան են օգտագործում սեփական բնակչությանը: Սա անմարդկային, սարսափելի հանցագործություն է: Իրենք գիտեն, որ հայկական կողմը երբեւիցե չի թիրախավորում խաղաղ բնակչությանը՝ նույնիսկ եթե այնտեղից հրադադարը խախտվում է, կա վտանգ, որ կարող են խաղաղ բնակիչները զոհվել, մենք չենք կրակում: Այս կրակակետերը, որոնք ոչնչացվել են այդտեղ քաղաքացիական բնակչություն չկա: Երկրորդը՝ եթե զոհ է լինում քաղաքացիական բնակչությունից եւ բանակից, շատ ձեռնտու է ալիեւյան կլանին, որովհետեւ սա թմրանյութ է, որը ներարկվում է ադրբեջանական հասարակության մեջ, որպեսզի մարդկանց մոլորեցնեն եւ շեղեն առկա իրավիճակից:

Ավելին, մենք գիտենք, որ Ադրբեջանը «հարուստ» փորձ ունի, սարսափելի վատ մի փորձ՝ սեփական բնակչությանը գազանաբար սպանելու եւ հայերի վրա գցելու: Դա տեղի ունեցավ մասնավորապես՝ Խոջալուում: Մենք գիտենք, որ ցեղասպանությունը իրենք գործեցին եւ փորձեցին բարդել մեզ վրա: Ապրիլյան պատերազմին նման բան տեղի ունեցավ: Երբ որ հակահարված էր տալիս արցախյան ուժերը ահագին մարդիկ լքել են այդ տարածքները, 300 հազարի պես մարդ խուճապից դուրս է եկել եւ այդ լքված տներն անմիջապես թալանվել են Ադրբեջանի բանակի, թուրքական վարձկանների եւ ԻՊ-ի գրոհայինների կողմից: Այդտեղ եղել են բռնաբարության, սպանության դեպքեր, նույնը հիմա է կրկնվում: Մենք հրապարակել ենք, որ մարդիկ լքել են այդ տները, չի բացառվում, որ անմիջապես գնացել են եւ թալանել են, եւ եթե այնտեղ մարդ է եղել, որը չի թողել, որ իր սեփականությունը թալանեն, սպանում են, լինի դա երեխա, կին, իրենց համար դա ավելի լավ է, որ ցույց տան, որ դա հայերն են արել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: