ՌՈ բաժիններ են տեղափոխվել մի շարք զինծառայողներ, որոնք զինծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց․ ՊՆ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած մեծածավալ գործողությունների արդյունքում հայտնաբերվել, ՌՈ բաժիններ են տեղափոխվել ՀՀ ԶՈւ մի շարք պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, որոնք, խախտելով ՀՀ ՊՆ N հրամանը, օգտագործել են սմարթ հեռախոսներ, զինվորական ծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց:
Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու նմանօրինակ դեպքերի բացառմանը և կարգազանց զինծառայողներին ենթարկելու է պատասխանատվության: