Եռամսյա զորահավաքի զորակոչված 31-ամյա տղամարդը Սևանա լճում ջրահեղձ է եղել. նրա դին որոնում են
Անվճար Էլ. էներգիան արդեն հասանելի է բոլորին, անցե՛ք այս հղումով և համոզվեք ինքներդ՝ https://4q5w.short.gy/Solaron
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի վարչական շրջանում՝ Սևանա լճում լողանալիս, ջրահեղձ է եղել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 30 հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները և թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանը:
Պարզվել է, որ ժամը 15:30-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Ազատ Մ.-ն, նշված վայրում լողանալիս է եղել և՝ ըստ նրա հետ եղած քաղաքացիների, ջրահեղձ է եղել: Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում