ՌԴ-ում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո միկրովատոբուսի ձերբակալված վարորդի բազմազավակ ընտանիքը հայտնվել է անելանելի դրության մեջ. տան միակ աշխատողը Կարապետն էր (Ֆոտո)
Shamshyan.com-ը գրում է.
Այս տարվա հունիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում` Մոսկվա-Երևան ավտոճանապարհի 133-րդ կմ-ին, տեղի էր ունեցել ավտովթար, որի պատճառով մահացել էր 1, տուժել՝ 9 քաղաքացի: Բախվել էին КамАЗ մակնիշի ռուսական համարանիշի բեռնատարը և Iveco մակնիշի 22 GG 299 համարանիշի միկրոավտոբուսը: Միկրոավտոբուսի վարորդին՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչ 34-ամյա Կարապետ Մողրովյանին, ՌԴ իրավապահ մարմինները ձերբակալել են: Վերջինս ունի բազմազավակ ընտանիք՝ 4 անչափահաս երեխա: Ընտանիքի միակ եկամուտը Կ. Մողրովյանի ստացած աշխատավարձն էր:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նրա կինը՝ 33-ամյա Աննա Մողրովյանը ասաց.
-Ամուսնուս հետ վերջին անգամ խոսել եմ վթարից ժամեր հետո, նա զանգեց, ասաց, որ երեխաներին լավ նայեմ, ինքը վթարի է ենթարկվել: Հետո այլևս չեմ կարողացել կապ հաստատել, տեսակցություն չի թույլատրվում, որ գոնե բարեկամները գնան տեսնեն, խոսեն: Երեխաների աչքերից արցունքը չի ցամաքում, անընդհատ ասում են, որ ուզում են պապան տուն գա: Իմ ամուսինը առողջական լուրջ խնդիրներ ունի, ու հիմա չգիտեմ` նրա վիճակն ինչպես է: Գիտենք, որ նա բուժօգնությունից հրաժարվել է, չնայած վնասվածքներ է ստացել,անգամ ոստիկանությունում վատացել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:




