Էրդողանը Պուտինին առաջարկել է հանդիպել Զելենսկու հետ Թուրքիայում
Թուրքիայի նախագահ Էրդողանը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ,գրում է Ռիա Նովոստին.
«Չնայած առկա դժվարություններին՝ ես
համոզված եմ, որ ուկրաինական ճգնաժամը կլուծվի բանակցությունների սեղանի շուրջ։ Ես պարոն Պուտինին ևս մեկ անգամ հիշեցրի, որ մենք կարող ենք կազմակերպել իր հանդիպումը պարոն Զելենսկու հետ»,- լրագրողներին ասել է Էրդողանը:
Նա հայտարարել է,որ Թուրքիան կշարունակի զարգացնել երկխոսությունը Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում՝ նպաստելու տարածաշրջանային և գլոբալ խաղաղությանը: