ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացմանը
Ռուսաստանը կոչ է անում պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, կանխել ռազմական գործողություններիհետագա սրումը և անհապաղ վերադառնալ կայուն զինադադարի։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ.
«Մոսկվան լրջորեն մտահոգված է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում զինված բռնությունների նոր փուլով»,- ասվում է մեկնաբանության մեջ։