«Եղել եմ գինովցած, քանի որ քաղաքից դուրս էի գնացել». Էմիլ Գալստյանը` Ոստիկանականությունում հայտնվելու և 1 տարի շարունակ ոչ սթափ լինելու մասին
Life.tert.am-ը գրում է.
Համացանցում լայն քննարկման է արժանացել դերասան Էմիլ Գալստյանի` ոստիկանական բաժանմունք տեղափոխվելու հարցը։ Ըստ շրջանառվող լուրերի` Երևանի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակում, երեկ` հուլիսի 3–ին, Ճանապարհային ոստիկանության կազմակերպած միջոցառման ժամանակ դերասանը ոչ սթափ վիճակում խանգարել է օպերատորների աշխատանքը` խախտելով հասարակական կարգը։ Ոստիկանները նրան բերման են ենթարկել և տուգանել 20. 000 ՀՀ դրամով:
Tert.am Life–ը կապ հաստատեց դերասանի հետ։ Էմիլի պնդմամբ` տարածված լուրերն այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը։
«Օպերատորները, նկատելով ինձ ոչ սթափ վիճակում, սկսեցին նկարել` իրենց վարկանիշն ապահովելու համար։ Երևի, ես էլ խնդրել եմ չնկարել` ասելով` մի նկարի, ապեր։ Նրանք շարունակեցին նկարահանել ու սկսվեց բառակռիվը, որտեղ շատ կոպիտ միջամտեցին ոստիկանները` «թող գնա արա, հո դու շառ չես» տոնով։ Ես էլ, բնականաբար, արձագանքեցի նրանց ասածին։ Օպերատորները, իրենց սև գործն անելով, հետ քաշվեցին, սկսվեց բախումը ոստիկանության աշխատողների հետ։ Ես չեմ հասկանում ոստիկանության այն հայտարարությունը, թե մի տարի շարունակաբար ոչ սթափ վիճակում եմ եղել։ Որտե՞ղ են ինձ նկատել ոչ սթափ վիճակում։ Ամեն դեպքում, ես անտեղի չեմ խախտում կարգը»,– ասաց Էմիլը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: