Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 5-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կարմիր Բանակի, Աբովյան, Մյասնիկյան, Վանաձորի 7-րդ, Տպագրիչների, Գ.Նժդեհի, Միչուրինի փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ նշելով, որ նույն օրը ժամը 09:30-17:30-ը կդադարեցվի նաև Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: