Պուտինը դեռևս չի նախատեսում այցելել Հայաստան. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգում Հայաստան այցելություն առայժմ չկա։ Այս մասին լրագրողներին հինգշաբթի հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, հրավեր կա։ Սակայն ոչ, հիմա հստակ ժամկետներ չկան»,- ասել է նա։
Հիշեցնենք ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մայիսի 12-ին հայտարարել էր, որ հնարավոր է Պուտինը պետական այցով Հայաստան այցելի տարեվերջին՝ հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։