Անդրանիկ Հարությունյանը 8 միլիոն դրամը գերազանցող ժամացույց ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգային Ժողովի պատգամավոր դարձած Անդրանիկ Հարությունյանը, պարզվում է, մեծ կարողությունների տեր մարդ է, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Այսպես, Հարությունյանը հայտարարագրել է 5 անշարժ գույք, այդ թվում՝ երկու հողամաս, մեկ բնակարան, մեկ ավտոտնակ և նոր կառուցված ու անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված շինություն: Որպես շարժական գույք է հայտարարագրել «MERCEDES–BENZ 200» և «LEXUS LX 570 մակնիշի» ավտոմեքենաներ: Սրանից բացի նորընտիր պատգամավորը թանկարժեք ժամացույց է կրում, որի արժեքը գերազանցում է 8 միլիոն դրամը: Հարությունյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 23 միլիոն դրամ, 265 հազար ԱՄՆ դոլար և 10 միլիոն 500 հազար ռուսական ռուբլի, իսկ եկամուտները՝ 22 միլիոն 380 հազար դրամ և ստացվել աշխատավարձից:
Նշենք, որ Հարությունյանը 2003–2004թթ. եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Երևանի ԳԳՄ տեխնիկական տեսուչ, իսկ 2009–2017թթ.՝ նույն ընկերության Արտաշատի ԳԳՄ տնօրեն:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում