Անհանգստանալու և խուճապի մատնվելու կարիք չկա. Արցախի ԱԳ նախարար
Խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին, ասեմ, որ անհանգստանալու և խուճապի մատնվելու կարիք չկա, ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։
«Ամեն ինչ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության ներքո։ Միայն խնդրում եմ հետևել բացարձակապես պաշտոնական լրահոսին և սադանքների չտրվել», - նշել է նա։