Ադրբեջանի ՊՆ-ն սոցցանցերի օգտատերերին կոչ է արել չտարածել ռազմական շարասյունների տեղաշարժի կադրերը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սոցցանցերի օգտատերերին կոչ է արել չտարածել ռազմական շարասյունների տեղաշարժի կադրերը, հաղորդում է Սպուտնիկ Ադրբեջանը։
Գերատեսչությունում նշել են, որ պաշտոնական գործունեության հետ կապված՝ «բանակի անձնակազմն ու զինտեխնիկան պարբերաբար տեղափոխվում են ուսումնական կենտրոններ և համակցված սպառազինության զորավարժարաններ»։
Բնակչությանը կոչ է արվել նաև չտարածել հին կադրերը՝ «դրանք ներկայացնելով որպես նոր և չմոլորեցնել հանրությանը»։
«Խորհուրդ ենք տալիս հղում կատարել ՊՆ կայքին և չտարածել սոցցանցերի որոշ օգտատերերի կողմից տարածված տեղեկությունը», - նշել են նախարարությունից։