Հայազգի գործող քրեական հեղինակությունների և «օրենքով գողերի» ամբողջական ցանկը
Ռուսական PrimeCrime.ru կայքը, որը մասնագիտացած է կազմակերպված հանցավորության և քրեական հեղինակությունների մասին տեղեկատվություն տարածելու մեջ, բացի լուրերից հրապարակում է նաև ցանկեր։
Դրանցից մեկը վերաբերում է գործող քրեական հեղինակություններին և «օրենքով գողերին»։ Ցանկում ներառված են 500 հոգի։
PrimeCrime-ը ցանկը կազմել է ըստ այբբենական կարգի, սակայն առանձին նշել է բոլորի ազգությունը։ Մենք առանձնացրել ենք բոլոր հայազգի հեղինակություններին, որոնք տեղ են գտել այդ ցանկում։ Ընդհանուր առմամբ դրանք 39 են։
Նշենք, որ PrimeCrime-ը նշված ցանկը կազմել է ըստ իր ունեցած տեղեկությունների և ՌԴ ներքին գործերի նախարարության կողմից ստացված տվյալների։ Չի բացառվում, որ այնտեղ որոշակի անճշտություններ լինեն՝ կապված հիմնականում ժամանակագրության հետ։ Ամեն դեպքում, այն հնարավորություն է տալիս գոնե մոտավոր պատկերացում կազմել հանցաշխարհի՝ հայազգի պարագլուխների մասին։