Գերմանիայում հանդես են եկել՝ էլեկտրագենացիայում գազի օգտագործումը դադարեցնելու օգտին
Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները հանդես է եկել էլեկտրոգեներացիայի համար գազի օգտագործումը դադարեցնելու օգտին:
«Մենք պետք է աշխատենք, որպեսզի գազի ճգնաժամից էլեկտրագեներացիայի ճգնաժամ չառաջանա։ Հետեւաբար, էլեկտրաէներգիային չպետք է այլեւս արտադրվի գազի օգտագործմամբ: Էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը լիազորություն ունի արգելել այն: Դրա փոխարեն մենք պետք է այլ հզորություններ պահպանենք։ Շատ բան է խոսում այն բանի օգտին, որ չանջատվեն անվտանգ եւ էկոլոգիական ատոմակայանները, այլ անհրաժեշտության դեպքում օգտագործվեն մինչեւ 2024 թվականը», - հայտարարել է Լինդները Bild am Sonntag թերթին:
Գերմանիայում շահագործման են մնում երեք ատոմակայաններ, դրանք օրենքով նախատեսվում է անջատել ցանցից ընթացիկ տարվա վերջին: Գազային ճգնաժամի ֆոնին երկրում ակտիվացել է բանավեճը ԱԷԿ-ի շահագործումը երկարացնելու հնարավորության մասին: Հարցն ուսումնասիրում են երկրի իշխանությունները։ Ըստ գերմանական ԶԼՄ-ների, հավանաբար, երեք ատոմակայաններից առնվազն մեկը կշարունակի աշխատանքը: