Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
Socity

Արարատի մարզի Ջրաշեն համայնքի մոտ մի քանի գյուղերի բնակիչներ փակել էին ճանապարհը

Այսօր՝ հուլիսի 31-ին, ի նշան բողոքի, Նուբարաշենից դեպի Արարատի մարզ տանող գյուղամիջյան ճանապարհի՝ Ջրաշենի վարչական տարածքում, Ջրաշեն գյուղի սկզբնամասում, մի քանի գյուղերի բնակիչներ ժամանակավորապես փակել են ճանապարհը:   Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ավելի քան 20 տարի գյուղի կանալով հոսող ջուրը կարելի է թույն համարել: 20 տարի է, չգիտենք, թե էլ ում դիմենք, որ պատկան մարմնի դուռը գնանք, որ այս խնդիրը լուծենք:

Ընտրությունից ընտրություն սարեր են խոստանում, բայց հենց ընտրությունն ավարտվում է, խոստում տվող պատգամավորները հօդս են ցնդում:   Ասում են՝ պայքարում ենք կորոնավիրուսի ու վարակիչ հիվադննությունների դեմ: Ո՞ւմ են պետք ձեր այդ դատարկ խոսքերը, երբ ձեր քթի տակ տիրում է գարշահոտություն, կա համաճարակի լուրջ վտանգ, մինչդեռ ոչ կառավարությունը, ոչ՝ բնապահպանության նախարարությունը, ոչ էլ՝ մարզպետարանը, չեն ուզում ավելի քան 10 գյուղերի բնակիչների դարդին դարման լինեն:   

Մի քանի կիլոմետրանոց կանալը, որը գործում էր դեռ սովետական տարիներին ու կոչվում էր ստանլինյան ջրանցք, ամբողջովին լցված է՝ մեզ հասած տեղեկություններով, հայտնի գործարար, «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանին պատկանող խոսաբուծարանի թրիքով ու կեղտով:   20 տարի է, մի օր չտեսանք, որ էս ջրանցքից մաքուր, հողերը ջրելու համար նախատեսված չափանիշներին համապատասխան ջուր ստանանք: Բան չենք ցանկանում, էդ պաշտոնյաները, այդ թվում՝ բոլոր իշխանությունների սրտի օլիգարխ Լֆիկ Սամոն, իր ընտանիքով, գա մի քանի ժամ էստեղ անցկացնի:

Վստահ ենք, 5 րոպեից ավել չի դիմանա: Մակարովի գյուլլի նման կճողոպրեն: Բայց 10 գյուղ, էս 20 տարի է, ի՞նչ անի:   Ս. Ալեքասանյանը խոզաբուծարան է բացել, լավ է արել, բայց ո՞ւմ հաշվին, հազարավոր քաղաքացիների, ավելի քան 10 գյուղերի բնակիչների առողջության հաշվի՞ն: Կառավարությունն ասում է, թե պետք է զարկ տանք գյուղատնտեսությանը, որպեսզի գյուղացին քաղաք որակյալ գյուղմթերքներ բերի: Բա տունը շինվածներ, մի օր բարեհաճեք այստեղ, տեսեք, ինչ կեղտ է կուտակված ջրանցքում, նոր երևի կհասկանաք մեր բողոքի արդարացի լինելը:   Բավական է, մեր համբերության բաժակը լցվել է: Ի՞նչ է, ձեր սրտի օլիգարխը պիտի անպայման մի քանի գյուղեր դատարկի, որ նոր հասկանաք, թե ինչպիսի վտանգ է թաքնված այդ ամենի տակ:   Ճիշտն ասած, մի քիչ էլ զարմացած ենք բնապահպանական կազմակերպությունների վրա, ովքեր երբևէ չարձագանքեցին մեր խնդրանքներին, այն դեպքում, երբ շատ բնապահպանների ներկայացրել ենք իրավիճակը:   

Հիմա՝ ընդառաջելով մեր համայնքների ղեկավարների ու ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների հորդորներին, ճանապարհը ժամանակավորապես բացում ենք: Բայց եթե մի քանի օրվա ընթացքում սայլը տեղից չշարժվեց, այս անգամ ոչ թե 10, այլ, 20, 30 գյուղերի բնակիչներով, ահել-ջահել, մեր ու մանուկ, դուրս ենք գալու ու փակենք գլխավոր ճանապարհը ու էդ ժամանակ Սասնա էպոսի նման չասեք. մենք քնած էինք, Դավիթ գող-գող էկավ, գնաց:   Էլ չենք ասում, որ ամառվա այս 40 աստիճանին չենք կարողանում տան դուռ, լուսամուտը բացենք: Ամբողջ հոտը՝ մլակներով, տարածվում է: Ձեռդ մտցնում ես կանալի մեջ, 10 րոպեն բավական է, որ էդ ջրից մաշկդ դուրս տա:   Վերջին անգամ ենք խնդրում ու պահանջում. հարցը լուծեք, հակառակ դեպքում կմտածենք, որ միտումնավոր խնդիրը չեք ուզում լուծել, կամ էլ ձեր սրտի օլիգարխ Լֆիկ Սամոյի մոտ անզոր եք»: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։