Մեկնարկել է Էրեբունի հնավայրի պահպանման, զբոսաշրջության խթանման ու տուրիստական ծառայությունների ընդլայնման ծրագրի առաջին փուլը․ Երևանի քաղաքապետ
Երևանի քաղաքապետարանի և Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի միջև հաստատված գործակցության շրջանակում մայրաքաղաքում մեկնարկել է Էրեբունի հնավայրի պահպանման, արժևորման, զբոսաշրջության խթանման ու տուրիստական ծառայությունների ընդլայնման ծրագրի առաջին փուլը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Մեր գլխավոր նպատակն է հանրահռչակել ու պահպանել Երևանի հազարամյակների պատմությունը վկայող հնավայրերը: Ուրարտական ժամանակաշրջանին բնորոշ աղյուսների արտադրությունը հնարավորություն կտա վերականգնողական աշխատանքներ տանել ոչ միայն Կարմիր բլուրում, այլև Էրեբունի և Շենգավիթ հնավայրերում»,–գրել է նա։