Բրազիլիան հաստատել է երկրում կապիկի ծաղիկից առաջին մահը
Բրազիլիայի առողջապահության նախարարությունը հաստատել է երկրում կապիկի ծաղիկից առաջին մահը։ Այս մասին ասվել է Globo հեռուստաալիքի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գործակալությունից հայտնել են, որ 41-ամյա պացիենտը իմունիտետի հետ կապված լուրջ խնդիրներ ուներ: Նա մահացել է Բելու Հորիզոնտեի հիվանդանոցներից մեկում, որտեղ նրան ընդունել էին նախորդ օրը բարդությունների պատճառով։ Բրազիլիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում այժմ հաստատվել է տվյալ հիվանդության 1066 դեպք։
Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մինչև շաբաթվա վերջ երկրում արտակարգ դրություն կմտցնի կապիկի ծաղիկի տարածման պատճառով։ Առաջիկա օրերին սպասվում է հայտարարություն։ Սակայն հոդվածում ընդգծվում է, որ իշխանությունների որոշումը դեռ վերջնական չէ։ ԱՄՆ Առողջապահության նախարարության խոսնակն ասել է, որ գործակալությունը «շարունակում է տարբերակներ ուսումնասիրել»: