Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ
Հուլիսի 29-ին, ժամը 15։20-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին բախվել են «Hyundai» (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1966 թ.) և «Opel» (վարորդ՝ Գ․ Բ․, ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկն արգելափակվել է․
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենյաի ուղևորներ Ս․ Մ․-ն (ծնված 1971 թ.), Մ․ Մ․-ն (ծնված 1996 թ.) և «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Ղ․-ին (ծնված 1992 թ.) դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության։