Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education
World

Մոսադիկի ստվերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը ելույթ է ունեցել Ներկայացուցիչների պալատում 2018 թ. բյուջեի քննարկումների ժամանակ և նշել. «ԱՄՆ–ի քաղաքականությունն ուղղված է միջուկային ծրագրի շրջանակներում Իրանի հնարավորությունները զսպելուն», հետո հավելել. «ԱՄՆ–ն աջակցություն կհայտնի Իրանի ներսում գործող այն տարրերին, որոնք կբերեն խաղաղ իշխանափոխության»: Թեհրանի պատասխանը չի ուշացել:

ՄԱԿ–ում Իրանի դեսպան Գոլամալի Հոշրուն նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որում ԱՄՆ պետքարտուղարի խոսքերը համարել է «1981 թ. Ալժիրյան համաձայնագրի կոպտագույն խախտում»: Իսկ այդ համաձայնագրով Միացյալ Նահանգները պարտավորվել է ուղղակի կամ անուղղակի ձևով, քաղաքական կամ ռազմական միջոցներով չմիջամտել Իրանի ներքին գործերին: Դեսպանը Գուտերեշի ուշադրությունը հրավիրել է նաև այն հանգամանքի վրա, որ պետքարտուղարի հայտարարությունը համընկել է վերջերս գաղտնազերծված այն փաստաթղթերի հրապարակման հետ, որտեղ «մանրամասնվում է ամերիկյան գործակալների դերը 1953 թ. օգոստոսի 19–ին ժողովրդավարական ձևով ընտրված Իրանի վարչապետ Մոհամեդ Մոսադիկի կառավարության տապալման գործում»:

Արդյո՞ք նման հայտարարություն անելիս Թիլերսոնը հիշել է Մոսադիկի գործը, դժվար է ասել: Գուցե ամեն ինչ զուգադիպել ու համընկել է: Սակայն, կարծես թե, Թեհրանն այլ կարծիք ունի:

Արտաքուստ հետաքրքիր վիճակ է ստեղծվել: Իր ազատական հայացքներով հայտնի Հասան Ռոհանին փորձել և փորձում է նորմալ հարաբերություններ հաստատել ԱՄՆ–ի և Արևմուտքի հետ, սակայն Թրամփի վարչակազմի թիվ մեկ թիրախը շարունակում է մնալ հենց Իրանը: Վաշինգտոնը հայտարարում է, որ իր համար անընդունելի է միջուկային գործարքը, Թեհրանին մեղադրում է «տարածաշրջանային ու համաշխարհային ահաբեկչությունը հովանավորելու մեջ», խրախուսում է նրա դեմ ռազմաքաղաքական կոալիցիաների ձևավորումը: Եթե պատմական զուգահեռներ անցկացնենք, ապա, իսկապես, ստեղծված իրավիճակը հիշեցնում է 1953 թ.: Առավել ևս, որ սիրիական ուղղությամբ գործում է Ռուսաստան–Իրան–Թուրքիա դաշինքը, որը, ըստ բրիտանական The Conversation պարբերականի, «նյարդայնացնում է ԱՄՆ–ին»:

Վաշինգտոնը չի էլ թաքցնում, որ մտադիր է Ռոհանիի դեմ խաղարկել «պահպանողական խաղաքարտը», և ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի խոսքով, «առաջարկել իրանական խնդրի լուծման լավագույն տարբերակները»: Բայց այս պահին ԱՄՆ–ն դժվար թե պատրաստ լինի Թեհրանի նկատմամբ ռազմական գործողությունների տարբերակին: Ամենայն հավանականությամբ, նրանք կփորձեն պահպանողականներին հանել լիբերալների դեմ, որպեսզի ստեղծվի այնպիսի վիճակ, երբ Թեհրանը դուրս կգա միջուկային համաձայնագրից: «Որքան էլ դա ողբերգական լինի, Իրանի դեմ հնարավոր պատերազմի համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչներն աստիճանաբար ի մի են բերվում»,– նշել է ԿՀՎ–ի նախկին վերլուծաբան, Ազգային հետախուզական խորհրդի Մերձավորարևելյան բաժնի նախկին ղեկավար Փոլ Փիլարը:

Իրանի նկատմամբ ԱՄՆ թշնամանքը կարող է հանգեցնել գործող վարչակազմի տապալման կամ էլ երկրի ներսում, կամ տարածաշրջանում «թեժ պատերազմի» հրահրման: Այնպես որ ՄԱԿ–ում Իրանի դեսպանի արձագանքն, ամենևին էլ պատահական չէր:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում