Մոլորված քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները
Հուլիսի 28-ին, ժամը 17:55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՌԴ քաղաքացիները Վանաձորի մոտակա անտառային հատվածում մոլորվել են։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և մոտեցրել ուղեկցող ավտոմեքենային։