Գրիգոր Ավալյանի 80 հազար դոլարը գերազանցող փոխառությունները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Ավալյանը ավելի քան 80 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ ունի: Այս մասին տեղեկանում ենք Ավալյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Ավալյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 40 միլիոն դրամ, 5 հազար ամերիկյան դոլար փոխառություններ և 3 միլիոն դրամ դրամական միջոցներ:
Պատգամավորի սեփականությունն են համարվում բնակարանը, ավտոտնակն ու հողամասը: Հունվարի 1–ից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում Ավալյանի եկամուտները գոյացել են աշխատավարձից և կազմել 4 միլիոն 700 հազար դրամ:
Նշենք, որ Գրիգոր Ավալյանը 2004–2006 թթ. աշխատել է «Հայծխախոտ» ՊԲԸ գլխավոր հաշվապահ, 2004–2007 թթ. նույն պաշտոնն է զբաղեցրել «Գրանդ Տոբակո» ՍՊԸ–ում, իսկ 2007–2017 թթ. եղել է «Գրանդ Տոբակո»–ի ֆինանսական տնօրենը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում