Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live
Politics

«Այո, ՀԱԿ–ի լռելը սխալ է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ քաղհասարակությունն ու իրավապաշտպանները դատապարտում են «Սասնա ծռերի» դատավարության ժամանակ վերջիններիս ծեծի ու բռնության ենթարկելը ու պահանջում պատասխանատվության ենթարկել «դատական համակարգը անարգած ոստիկաններին», իսկ ոստիկանությունը պատասխանում է, թե համաչափ ուժ է կիրառվել, քաղաքական որոշ ուժեր, այդ թվում ՀԱԿ–ը, լռություն են պահպանում:

ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ սխալ է համարում ՀԱԿ–ի լռությունը:

– Պարոն Մալխասյան, ՀԱԿ–ի պասիվ դիրքը «Սասնա ծռերի» հանդեպ բռնությունների առթիվ ինչո՞վ է պայմանավորված: Ինչո՞ւ է Կոնգրեսը լռում այդ առթիվ:

– Նախ՝ Կոնգրեսի ծրագրի հիմքում դրված չի զինված պայքարով իշխանությունը փոխելը: Գաղափարական տարաձայնություններ կային: Հստակ չէր «Սասնա ծռերի» գործողության տրամաբանությունը կամ հանգուցալուծումը: Որովհետև իրենցից անկախ, «Սասնա ծռերի» գործողությունը որոշակի փրկօղակ բերեց Սերժ Սարգսյանին լավրովյան պլանի առումով: Այո՛, լռելը սխալ է՝ անկախ նրանից, տարաձայնություններ ունե՞ս, թե՞ չունես: Ամեն տեսակ չարիքները երկրում արմատավորվում ու առաջ են գալիս անտարբերությունից:

– Ասել է թե՝ ՀԱԿ–ի լռելը սխալ եք համարում:

– Այո, սխալ է: Մենք պիտի խոսենք, ասենք, քննարկենք, թեկուզ և շատերի կողմից չընդունվի, պիտի բարձրաձայնել, թե ինչո՞ւ են էսպիսի անմարդակային երևույթներ տեղի ունենում: Եթե չխոսենք, վաղը էդ նույն բանը մեր դռանը կչոքի:

– Պարոն Մալխասյան, իսկ Դուք ՀԱԿ–ի ներսում փորձե՞լ եք այդ հարցը բարձրացնել:

– Չէ, վարչության նիստ չի եղել, վարչության նիստ պիտի լինի մոտ օրերս, պիտի քննարկենք: Բռնության երևույթի հետ կապված պիտի կարծիք հայտնենք:

– Պարոն Մալխասյան, ոստիկանությունը չի հերքում «Սասնա ծռերի» անդամների ծեծը, այսինքն՝ ասում է, որ ոստիկանության գործողությունները համաչափ են եղել: Հնարավոր համարո՞ւմ եք, որ ինչ–որ գործողություններ եղած լինեն «Սասնա ծռերի» կողմից, որ ոստիկանությունը նման քայլի է դիմել:

– Ոստիկանությունը մեզ մոտ միշտ էլ օրենքից դուրս է գործել՝ դեռ խորհրդային տարիներից, հետո էլ ավանդույթը շարունակվել է նորանկախ երկրում: Ավանդույթ է դարձել, որ ոստիկանությունը չեղած տեղից զեկուցագրեր է գրում մարդկանց վրա: Պատահում է՝ անմեղ մարդուն բերում են, 2–3 ոստիկան թղթեր են լրացնում, թե բերելու ընթացքում իրենց հետ վիճեց, անհարգալիք վերաբերմունք դրսևորեց և այլն, բռնում էին էն ժամանակ, 15 օր կալանք էին տալիս անմեղ մարդուն: Մարդն ինչ ձևով գոռար–ճվար, թե նման բան չի եղել, դատարանը լսում էր ոստիկանին: Նույն ավանդույթը շարունակվում է. զրպարտագրեր են գրում մարդկանց վրա: Ձեռնաշղթաներով դատարան բերվող «Սասնա ծռերը» ի՞նչ են արել ոստիկանների նկատմամբ, որ նրանք ծեծ են կիրառել: Հետո, եթե մեկը ասենք ոստիկանի հանդեպ ոտնձգություն է կատարում, նա պիտի բռնի, ձեռքերը ոլորի, ոչ թե գցի քացու տակ, վնասվածքներ պատճառի: Ձեռնաշղթաներով դատարան բերվող «Սասնա ծռերը» չէին կարող ոստիկանների հանդեպ բռնություն կիրառել, որ ոստիկանության գործողությունները իրավաչափ համարվեն: Ակնհայտ է, որ սա վրեժ է: Ոստիկաններ զոհվեցին չէ՞, սակայն դեռ հայտնի էլ չէ, ոստիկաններից որին իշխանությունը կրակեց, որին՝ «Սասնա ծռերը»:

– Մյուս կողմից Սերժ Սարգսյանը մեկ տարի առաջ հրապարակավ հայտարարեց, որ անձնական վրեժխնդրություն չի լինելու. ստացվում է՝ ոստիկանությունը չի՞ պահում նախագահի այդ խոսքը:

– Սերժ Սարգսյանը շատ բաներ է ասել, ինչ ասում է՝ 99%–ը սուտ է, չի իրականանում: Իրականությունն էն է նաև, որ մեր երկրում ժողովուրդը ոստիկաններին չի հավատում, չի հարգում, չի սիրում: Ուղղակի ժողովուրդը պիտի հասկանա, որ էս ամողջ բռնարարքների մեղքի բաժինը նաև իր մեջ է, եթե ընտրակաշառքով ձայն է տվել այս բռնարար իշխանությանը և դուրս գա փողոց:

– Իսկ ո՞վ պետք է ժողովրդին հանի փողոց, ինչպե՞ս եք դա պատկերացնում: Ի՞նչ ձևով է հնարավոր պաշտպանել «Սասնա ծռերի» իրավունքները:

– Պետք է ժողովուրդը դուրս գա փողոց: Մինչև ժողովուրդը չհասկանա, որ կողքինիդ եթե ծեծում են, նշանակում է՝ ծեծում են քեզ, կողինիդ ցավը պիտի դառնա քո ցավը, եթե դու այդ գիտակցության չեկար, վաղը քեզ էլ են ծեծելու: Ծեծելու են և չես կարողանալու պաշտպանվես, որովհետև չկա օրենք, չկա արդարադատություն:

Կուսակցությունները պետք է պայքարի ձևեր մշակեն ու ժողովրդին հասկացնեն, որ այսպես շարունակել համբերել, նշանակում է համակերպվել ստրկության հետ: Ոստիկանությունը երկրի հայելին է, ինդիկատորն է: Եթե ոստիկանությունն անարդար եղավ, պաշտպանեց ոչ թե օրենքը, այլ իշխող դասակարգի շահերը, երբեք հարգանք չի ունենա և ժողովուրդը չի հավատա նրան:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում