ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահը Twitter-ից հեռացրել է Ծիծեռնակաբերդ կատարած այցի մասին հրապարակումը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլլա Շահիդը Twitter-ից հեռացրել է Ծիծեռնակաբերդ կատարած այցի մասին հրապարակումը:
Նշենք, որ Աբդուլա Շահիդը գրառման մեջ տեղեկացրել էր, որ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել։ Նա նաև շնորհակալություն էր հայտնել Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ղեկավարությանը էկսկուրսիա կազմակերպելու համար։