Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 27-ին, կազմել է 407.85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.58 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 414.17 դրամ (նվազել է 1.40 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 491.95 դրամ (աճել է 0.67 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.79 դրամ (նվազել է 0.19 դրամով):
Երևանյան բանկերում դոլարը գնվում է 403-412 դրամով, վաճառվում է 418-424 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 405-415 դրամով, վաճառվում է 425-443 դրամով:
Ավելին՝ այստեղ