ԱՄՆ-ն կանգնած է ԽՍՀՄ-ի ճակատագիրը կրկնելու սպառնալիքի առջև․ Թրամփ
ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիքը գալիս է ներսից, ինչի արդյունքում՝ երկիրը կարող է կրկնել ԽՍՀՄ-ի, Վենեսուելայի կամ Կուբայի ճակատագիրը։ Այս մասին Վաշինգտոնում ելույթի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան նախկին սղեկավար Դոնալդ Թրամփը, գրում է Ռիա Նովոստին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում այժմ բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, այդ թվում՝ հանցագործության աճ, կոռուպցիա կրթական համակարգում, բյուրոկրատիա, բարձր գնաճ և միգրանտների հոսք։ Այդ կապակցությամբ Թրամփը խոստացել է շարունակել իր քաղաքական գործունեությունը՝ չնայած նրան կանխելու «կոռումպացված պետական ապարատի» ձգտումներին։
«Որովհետև եթե ես դա չանեմ, մեր ազգը դատապարտված է դառնալու մեկ այլ Վենեսուելա կամ Խորհրդային Միություն: Մենք շարժվում ենք այս ուղղությամբ», - ասել է Թրամփը:
Նախկինում նա բազմիցս քննադատել է Ջո Բայդենի վարչակազմի գործողությունները։ Ի թիվս այլ բաների՝ Թրամփը Ուկրաինայի նկատմամբ քաղաքականությունն անվանել է «խելագարություն» և ասել, որ դա կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի։