Զելենսկին փոխարինել է հատուկ գործողությունների ուժերի հրամանատարին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փոխարինել է Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատարին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ղեկավարի կայքը։
Մասնավորապես, Գրիգորի Գալագանը նախագահի հրամանագրով ազատվել է ՀԳՈՒ-ի հրամանատարի պաշտոնից։ Հաջորդ հրամանագրով այս պաշտոնում նշանակվել է Վիկտոր Խորենկոն։
Նշենք, որ Հատուկ գործողությունների ուժերը հանդիսանում են Ուկրաինայի Զինված ուժերի առանձին ճյուղ։ Նրանք ներգրավված են տեղեկատվական և հոգեբանական գործողություններում, ահաբեկչության դեմ պայքարում, քաղաքացիների և պետական կառույցների կյանքի պաշտպանությանն ուղղված միջոցառումներին և Ուկրաինայի ինքնիշխան իրավունքների պաշտպանությանը:
Ստեղծվել է 2016 թվականին ՆԱՏՕ-ի անդամ երկրների աջակցությամբ։