Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia
Socity

Ինչո՞ւ է աճում կորոնավիրուսով հիվանդների թիվը

«Ընդանուր առմամբ, այս շաբաթ կորոնավիրուսի թվերը 300-ով ավելացել են, ցավոք, արդեն մահվան դեպքեր ունենք:  Հայտնի փաստ է, որ մահերի ավելացումը հաջորդում է հիվանդների թվի ավելացմանը մոտավորապես երկու-երեք շաբաթ անց»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Նրա խոսքով՝ թվերի աճը կանխատեսելի էր, քանի որ  քովիդը դարձել է մարդկության շրջանում պտտվող վարակներից մեկը, հետևաբար՝ կարող  է լինել թվերի բարձրացում, բռնկումներ: 

«Կորոնավիրուսի համավարակի թվերի բարձրացման պատճառներից  առաջինն այն  է, որ ժամանակի ընթացքում մարդկանց բնական կամ արհեստական ճանապարհով ձեռքբերված իմունիտետը նվազում է: Երկրորդ գործոնը՝ վարակի տեսակի փոխվելն է, որն ավելի հեշտ է պատնեշներն անցնում: Երրորդ՝  որոշակի դերակատարում ունի զբոսաշրջությունը. զբոսաշրջիկները գնում են այլ երկրներ, գալիս, շփումներ ունենում, արդյունքում՝ վարակը տարածվում է»,-նշեց մասնագետը:  

Ըստ նրա՝  այնպիսի ծանր իրադարձություններ, ինչպիսին 2021թ.  աշնանը և  2020թ. ամռանն ու աշնանն են եղել, չեն արձանագրվի, քանի որ  նախ շրջանառվող վարակի տեսակներն ավելի հեշտ են տարածվում, բայց զիջում են նախկին տեսակներին, հետո՝ ամեն դեպքում պատվաստումերի գործընթացն ընթանում է և իր արդյունքը տալիս: 

«Ինչպես սեզոնային գրիպի դեմ էին սովոր մարդիկ պատվաստվել, նույն տրամաբանությամբ արդեն պետք է ընկալեն քովիդը, և  հատկապես խոցելի խմբերը չպետք է խուսափեն պատվաստվելուց, պետք է պատվաստվեն՝ ըստ ՀՀ ԱՆ ժամանակացույցի»,-ավելացրեց Դավիթ Մելիք-Նուբարյանը: 

Մասնագետի խոսքով՝  խորհուրդ է տրվում ստանալ դուստր կամ խթանիչ դեղաչափ:

«Խորհուրդ է տրվում  պատվաստումների ամբողջական ցիկլը ստացած  մարդկանց, հատկապես՝ խոցելի խմբերին,  ստանալ նաև դուստր կամ խթանիչ դեղաչափ հիվանդության ծանր  և ծայրահեղ ծանր ընթացքից պաշտպանվելու համար:  Ցավոք, Հայաստանում  խթանիչ դեղաչափով պատվաստված մարդկանց թիվը այնքան էլ մեծ  չէ, ընդամենը՝ 60 հազար մարդ: Որպես օրինակ, կարող եմ բերել Եվրամիության տվյալները. Եվրամիության  ամբողջ  բնակչության՝ 300 մլն մարդ,  63 տոկոսը, մոտավորապես՝ 180-200մլն-ը, ստացել է դուստր դեղաչափը: Իսկ չորրորդ դեղաչափի ստացման  վերաբերյալ դեռևս մանսագիտական կոնսեսուս չկա»,-նկատեց նա: 

Խոսելով սահմանափակումների մասին՝ նշեց, որ պետք է հաշվի առնել տեղական կոնտեքստը:

«Այն, ինչ միջազգային  կառույցների ներկայացուցիչներն ասում են, պարտադիր չէ  կիրառել մեր իրականության մեջ, քանի որ  անգամ համավարակի ծանրագույն օրերին, երբ օր է եղել՝ 80 մարդ ենք կորցրել, որը խելագարվելու թիվ է, հանրության շրջանում չի եղել սահմանափակումների պահանջ:  Իսկ այն  սահմանափակումները, որոնք ֆորմալ ձևով սահմանվել են, պետք է անկեղծ լինենք, իրական կյանքում այնքան էլ լավ չեն պահպանվել: Այդ համատեքստում՝ թղթի վրա սահմանափակումներ դնել, որոնք մարդիկ չեն կատարելու, այդքան էլ ճիշտ չէ. դրանք  ավելի շատ առաջացնում են վարակի դեմ  պայքարի նկատմամբ  խորը անվստահություն, որից հետո  սկսվում են տարածվել դավադրության մասին տեսությունները»,-ասաց Մելիք- Նուբարյանը: 

Իսկ թե ինչպես պաշտպանվել վարակից, կանոնները շատ պարզ են.

«Առաջին հերթին՝ պատվաստվել, մանավանդ, որ պատվաստումների մեկնարկից անցել է արդեն 1,5 տարի  և մտավախություն առաջացնող որևէ  լուրջ հետևանք չի արձանագրվել, երկրորդ՝ հետևել հակահամաճարակային  պարզ կանոններին՝ պահպանել ձեռքերի հիգիենան, հիվանդության  ախտանշանների առկայության դեպքում մնալ տանը, դիմել բժշկի, չայցելել մարդաշատ վայլեր, չզբաղվել ինքնաբուժությամբ»,-իր խոսքը եզրափակեց մասնագետը: