Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds
Politics

«Ավետիք Չալաբյանի կալանավորումը պետք է տագնապի ազդանշան լինի մեր հասարակության համար». Երևանում տեղի ունեցավ Չալաբյանի պաշտպանական խմբի մամլո ասուլիսը

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով մեկնարկում է դատաքննությունը: Այս մասին այսօր Երևանում հրավիրված մամլո ասուլիսին հայտարարեց Չալաբյանի պաշտպանական խումբը` ներկայացնելով գործով նախաքննության ընթացքում արձանագրված ապօրինությունները: Ավետիք Չալաբյանը շինծու քրեական գործով արդեն երկուսուկես ամիս է ինչ ապօրինաբար զրկված է ազատությունից, և պաշտպանական խումբը պատրաստվում է միջնորդել դռնբաց դատական նիստերի իրականացման, որոնց միջոցով հնարավորություն կունենան ներկայացնելու գործի աբսուրդայնությանը: Պաշտպանական խումբը պատրաստվում է ընդհուպ մինչև մեղադրանք ներկայացված հոդվածի սահմանադրականությունը վիճարկարկել:

«Նախ, չնայած այն հանգամանքին, որ 2022թ հուլիսի 1-ին է նոր քրեական օրենսգրքը ուժի մեջ մտնել, հենց նույն օրը նախաքննական մարմին ներկայացրեցինք համապատասխան միջնորդություն՝ հնարավոր արարքը նոր քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով որակելու համար, սակայն նշված միջնորդությունը թողնվել է փաստացի առանց քննության, քանի որ դրա վերաբերյալ որևէ պատասխան մինչ այժմ չի ստացվել: Ապա դատարանը իր որոշման մեջ ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ և նշված կեղծ տեղեկությունների հիման վրա երկարացրել է Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետըՀետաքրքրական է, որ քննիչը չի իրականացրել գործի նյութերի ծանոթացման վարույթային գործողություն։ Այնքան մեծ է գայթակղությունը եղել մեկ վարկյան անգամ Չալաբյանին ազատության մեջ չտեսնելու, որ գնացել են օրենքի կոպիտ, եթե կուզեք՝ հանցավոր խախտման ճանապարհով»,-նախաքննության ընթացքում թույլ տրված բազմաթիվ օրինախախտումների մասին խոսել է Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը: 

«Արդեն 2.5 ամիս է, ինչ ես գտնվում եմ մեր երկրում իշխող ապազգային վարչակարգի պատանդի կարգավիճակում։ Եթե այս ամենի սկզբում դեռ կասկածներ կարող էին լինել կատարվողի էության մասին, ապա հիմա փաստերը ակնհայտ են դարձնում իմ և արդեն նաև ընտանիքիս հետ տեղի ունեցող կազմակերպված հաշվեհարդարը։ Սակայն իմ դեպքը, ընդամենը մի օղակն է բռնաճնշումների այն երկար շղթայի, որը վերջին չորս տարիների ընթացքում, բայց մանավանդ վարչակարգի կողմից անփառունակ տանուլ տված պատերազմից հետո, տեղի են ունենում հայրենասեր և արժանապատիվ քաղաքացիների նկատմամբ՝ շարքային զինվորից սկսած մինչև երկրի նախկին նախագահ։ Այս ամենը տեղի է ունենում արևմտյան բազմաթիվ կառույցների լուռ հայացքի ներքո, որոնք կարծես մոռացել են ժողովրդավարության և օրենքի գերակայության հաստատման վերաբերյալ իրենց ֆունդամենտալ հանձնառությունները, և ելնելով միայն իրենց հայտնի աշխարհաքաղաքական նկատառումներից, թողտվությամբ են նայում մեր երկրում ծավալվող ապօրինությունների խրախճանքի վրա»,-Արմավիր քրեակատարողական հիմնարկից ուղերձ էր հղել Ավետիք Չալաբյանը, որը ընթերցել է Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը

«Ավետիք Չալաբյանի կալանավորումը պետք է տագնապի ազդանշան լինի մեր հասարակության՝ դեռևս խորը նիրհի մեջ գտնվող այն հատվածի համար, որը մինչ այժմ չի նկատել այս անարդարությունը կամ պատշաճ ուշադրության չի արժանացրել այն։ Հանրային մեծ հարգանք ունեցող գործչին առանց որևէ հիմքի ազատազրկելը, նրա ազատազրկումն ամեն գնով երկարացնելը, նրա ընտանիքի անդամին հալածելը ոչ այլ ինչ է, քան մեկ անձի բռնապետության հաստատման նշան։ Կոնկրետ այս գործի առնչությամբ ի ցույց է դրվել իշխանության թևերի ուզուրպացիայի հանգամանքը. հրահանգն Ազգային Ժողովին՝ վերաքրեականացնել Ավետիքին մեղսագրվող արարքը և հրահանգները դատարաններին՝ Ավետիքի հանդեպ կիրառել կալանք՝ դրա հիմքի բացակայության դեպքում։ Այս անարդարության հանդուրժումը հարվածելու է բոլոր-բոլորիս»,- ասել է Չալաբյանի գաղափարակից, «Համախմբում» շարժման անդամ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,  Մենուա Սողոմոնյանը

Հիշեցնենք, որ Չալաբյանի գործով դատաքննությունը սկսում է ս.թ. հուլիսի 26-ին և պաշտպանական խումբը հրավիրում է ԶԼՄ-ների ու իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը` դռնբաց նիստերին մասնակցության միջոցով հասարակությանը ներկայացնելու գործի բազմաթիվ ապօրինություններն ու աբսուրդայնությունը: 

Ավետիք Չալաբյանի գաղափարները ներակայացված մեկ տեսաշարում`