Արդյո՞ք պետությունը պատշաճ վերահսկում է հակածխախոտային օրենքի կատարումը. Հակոբ Կարապետյան
Հարգելի պարոն Թորոսյան, գիտեմ, որ հակածխախոտային օրենքի անկեղծ ջատագովներից եք եղել։ Ո՞նց եք կարծում՝ օրենքի ընդունումից հետո այն արդյունավե՞տ է աշխատում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Արդյո՞ք պետությունը պատշաճ վերահսկում է օրենքի կատարումը, արդյո՞ք ընդհանրապես մարդիկ հավատում են, որ էս ամեն ինչը լուրջ է։ Ըստ Ձեզ, սննդի օբյեկտների մոտավորապես քանի՞ տոկոսն է հետեւում օրենքին, հատկապես՝ բաց վայրերում։ Ի՞նչ բացթողում կա, ի՞նչ է պետք ավելի արդյունավետ լինելու համար։ Շնորհակալ կլինեմ, եթե էստեղ պատասխանեք։ Եթե ոչ, ընտրեք Ձեզ հարմար հարթակ ու ձեւաչափ»: