Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի մոտ 6900 նոր դեպք
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 6921 դեպք, մահացել է 26 քաղաքացի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Իրանի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ 834 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 64 մլն 738 հազար 288 քաղաքացի, երկրորդ չափաբաժինը՝ 58 մլն 102 հազար 579 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 28 մլն 919 հազար 75-ի: