Ժամանակն է տեղափոխվելու Ծաղկաձոր. Pallada բնակելի համալիրն առաջարկում է լավագույն պայմանները
Ծաղկաձորի սրտում՝ Ծաղկունյաց հրապարակում է գտնվում Pallada բնակելի համալիրը, որն առաջարկում է ձեռք բերել բնակարաններ՝ անմիջապես կառուցապատողից: Համալիրի մոտակայքում ճոպանուղին է, Կեչառիսի վանական համալիրը, սրճարաններ և ժամանցի այլ վայրեր:
Բնակարանները գնորդներին հանձնվելու են վերանորոգված և կահավորված վիճակում՝ ապահովված անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով: Բնակելի համալիրում նախատեսվում են հետևյալ ծառայությունները՝ հյուրանոցային ծառայություն՝ շուրջօրյա կոնսիերժ, մաքրություն (room service) և անվտանգություն, ուղղաթիռի հարթակ տանիքում, սուպերմարկետ, ռեստորաններ, սրճարաններ, լողավազան, սպա, մարզասրահ, թենիսի կորտ, մանկական բացօթյա խաղահրապարակ և խաղասրահ, ամենագնացների և ձնագնացների կայանման հնարավորություն, դահուկների պահոց-չորանոց, ավտոկայանատեղիներ:
Բնակարանի գնումը նաև շահեկան բիզնես ներդրում է, քանի որ ծախսածածկման հնարավորությունն ընդամենը 7-9 տարի է: Գործում է եկամտահարկի վերադարձի մասին օրենքը:
Pallada-ն կառուցում է ապագան և ներկայացում այն Ձեզ արդեն այսօր: Շտապե՛ք ամրագրել Ձեր բնակարանը Ծաղկաձորի հենց կենտրոնում: