Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris
Legal

1969-1970 թթ. «ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է». Խանդից կուրացած ամուսինը անասնագոմում մորթել է կնոջը և երկու անչափահաս երեխաներին

1in.am\ 1965 թվականից սկսած ամեն գարուն Վանիկ Միրզոյանը մի քանի համագյուղացիների հետ մեկնում էր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: «Խոպանչիները» հայրենի գյուղ էին վերադառնում ուշ աշնանը:

1969 թվականի ապրիլին Վանիկն ու համագյուղացիները դարձյալ մեկնեցին Ռուսաստան: Գործը լավ էր, սակայն Վանիկը մեկ ամիս անց գործընկերների համար անսպասելի ՝որոշեց վերադառնալ Հայաստան: Գործընկերներին ասաց, թե իրեն լավ չի զգում՝ գլխացավեր ունի, ճնշումն է բարձրանում…

Սակայն հայրենի գյուղ վերադառնալու իրական պատճառն այլ էր: Խոպանում անցկացրած մեկ ամսվա ընթացքում Վանիկի մտքերը պղտորվում էին օրեցօր ուժգնացող խանդի ճնշման ներքո:

Ըստ դատավճռի՝ «դատաքննության ժամանակ ամբաստանյալը պատճառաբանեց, թե 1969 թվականին իր ընտանիքում ծնվել է չորրորդ երեխան՝ Մարինեն: Ինքը հաշվարկել է իր՝ գյուղում գտնվելու ժամանակն ու հանգել է եզրակացության, որ երեխան 9 ամսից շուտ է ծնվել, ուրեմն, իր համոզմամբ, դա իր երեխան չէր»:

Վանիկը կնոջ հետ համատեղ ապրում էր արդեն 8 տարի: Անհաշտ չէին, բայց երբ խանդի որդը սկսեց կրծել Վանիկի հոգին, նա կորցրեց քունն ու հանգիստը:

1969 թվականի մայիսին վերադառնալով գյուղ՝ Վանիկը կասկածանքով էր նայում բոլոր համագյուղացիներին: Մարինեի դիմագծերին էր նայում, մտքում համեմատում այս կամ այն համագյուղացու դիմագծերին: Հետևում էր, թե ում հետ է կինը շփվում, ով է գնում-գալիս իր տուն՝ թեկուզ իր հետ խոսելու նպատակով:

Կինը մի քանի անգամ ծնկի էր եկել Վանիկի առաջ, երդվել էր, որ հավատարիմ է նրան, որ Մարինեն նրա դուստրն է, խնդրում էր, որ Վանիկը անհիմն կասկածը հանի ուղեղից: Բայց Վանիկը քանի գնում՝ մռայլվում էր, նրա մտքի մեջ հունցվում էր հրեշավոր մի ծրագիր…

Դատավճռում արձանագրված է. «Խանդելով կնոջը՝ ամբաստանյալ Վանիկ Միրզոյանը նախապես ձեռք է բերել ինքնաշեն դաշույն և պտուտակահան: 1969 թվականի դեկտեմբերի 2-ին, ժամը 16-ի սահմաններում Վանիկ Միրզոյանը մտել է իրենց անասնագոմը, որտեղ այդ պահին գտնվում էին նրա կինն ու երեք անչափահաս երեխաները: Վանիկ Միրզոյանը երեխաների աչքի առաջ դաշույնի 5 հարվածներով սպանել է կնոջը: Երեխաները ճիչերով դուրս են նետվել գոմից, վազել են բակ ու հարևանուհուն ասել են կատարվածի մասին: Երբ հարևանուհին փորձել է մտնել գոմ, Վանիկը թույլ չի տվել՝ ասելով, թե կնոջը մի ապտակ է հասցրել միայն, իսկ երեխաներն իզուր խայտառակ են անում իրեն…»:

Վանիկ Միրզոյանը հարևանուհուն հեռացրեց իր բակից: Այդ պահին գոմում՝ մոր արնաշաղախ մարմնին ընկած՝ լաց էր լինում 5 տարեկան Կարինեն: Վանիկը վերցրեց կնոջ մարմնի մոտ գցած դաշույնը ու չորս հարված հասցրեց փոքրիկ աղջնակին: Հետո Վանիկ Միրզոյանը գրկեց իր կասկածների ու անհաղթահարելի խանդի պատճառ դարձած մանկիկին՝ մի քանի ամսական Մարինեին, տարավ գոմի այն անկյունը որտեղ ընկած էին կնոջ ու աղջնակի մարմինները: Փոքրիկ Մարինեին Վանիկը սպանեց պտուտակահանով՝ սառնասրտորեն ու առանձին դաժանությամբ…

Ամբողջ գիշեր Վանիկը մնաց գոմում՝ սպանվածների կողքին: Լուսաբացին նա փոխեց հագուստն ու նստեց տան բակում՝ սպասելով իրավապահներին…

Գործի նախաքննության ընթացքում Վանիկ Միրզոյանի նկատմամբ նշանակվեց դատահոգեբուժական փորձաքննություն, որի եզրակացությամբ՝ նա որևէ հոգեկան հիվանդությամբ չէր տառապում, ինչպես հանցանքը կատարելու պահին, այնպես էլ դրանից հետո կարող էր հաշիվ տալ իր գործողություններին ու գիտակցել դրանց վտանգավորությունը… Վանիկ Միրզոյանը ճանաչվեց մեղսունակ:

ՀԽՍՀ գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան 1970 թվականի ապրիլի 6-ի դատավճռով 34-ամյա Վանիկ Միրզոյանին մեղավոր ճանաչեց ու դատապարտեց պատժի առավելագույն չափի՝ մահապատժի: