Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը իրենց երեխաների հետ Փարիզում են (լուսանկարներ)
Լաս Վեգասում համեստ հարսանիքից հետո Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը գնացել են սիրո քաղաք՝ Փարիզ։ Երեկ զույգին նկատել են Le Matignon ռեստորանում։ Ինչպես հայտնում է People֊ի աղբյուրը, զույգը օդանավակայան է ժամանել մասնավոր ինքնաթիռով և անմիջապես ռոմանտիկ զբոսանքի է գնացել։ Մտնելով Ելիսեյան դաշտերի մոտ գտնվող ռեստորան՝ աշխարհի ամենահայտնի նորապսակները ձեռք ձեռքի բռնած՝ բացօթյա կտուրում սեղան են խնդրել: Երեկոյան ելքի համար Լոպեսն ընտրել է երկար կարմիր զգեստ և մազերը հարդարել է ազատ սանրվածքով:
Զույգը մոտ երկու ժամ անցկացրել է ռեստորանում և պարային ակումբում, նախքան իրենց հյուրանոց վերադառնալը:
Փարիզում նրանց ուղեկցել են իրենց երեխաները՝ Ջենիֆերի դուստրը՝ Էմման, և Բենի դուստրը՝ Սերաֆինան։ Հավանաբար, հարսանիքին ականատես են եղել նաև աղջիկները։