«Գառնի» Պատմամշակութային արգելոց-թանգարանում կնշվի Վարդավառը
Հուլիսի 24-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում Գառնիի համայնքապետարանի և ՀՀ Կոտայքի մարզի մարզպետարանի համատեղ միջոցներով կնշվի Քրիստոսի պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։ Այս մասին տեղեկացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպությունը։
Տեղեկացնում ենք, որ միջոցառման անցկացման ընթացքում, ժամը 12:00-16:00, մուտքը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան կլինի ազատ։