Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live
uncategorized

Դեժավյու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերիս մեծագույն աղմուկը թերևս կապված է Լևոն Տեր–Պետրոսյանի, ՀԱԿ համագումարում ունեցած ծավալուն ելույթի հետ: Սույն ելույթը կարելի է դիտարկել մի քանի անկյուններից` քաղաքագիտական, պատմագիտական, աշխարհաքաղաքական, ակադեմիական: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկ հոդվածը չի բավականացնի այսօրինակ դիտարկումների համար, ուստի մենք կանդրադառնանք ելույթի միայն ներքաղաքական ասպեկտին, որն ուղղված էր որոշակի ընտրազանգվածի:
Գաղտնիք չէ, որ բոլոր քաղաքական ուժերը, որոնք մտնելու են ապրիլյան պայքարի մեջ, անում են վերջին սրբագրումները: Յուրաքանչյուրն առաջարկում է իր հայեցակարգը: Այս առումով բացառիկ չէ նաև ՀԱԿ–ը և կառույցի առաջնորդ Տեր–Պետրոսյանը: Իր ելույթում ամրագրելով ընդդիմադիր լինելու հանգամանքը, ավելին, ի սկզբանե բացառելով որևէ համագործակցային կառավարության մաս կազմելը (նմանատիպ միտք հնչեցրել էր Սերժ Սարգսյանը), Տեր–Պետրոսյանը փաստացի ամրագրեց այն, ինչ կար նախկինում: Անակնկալ էր թերևս ընտրարշավի նախասկիզբ համարվող անկյունաքարը` Արցախյան հակամարտությունը և դրա խաղաղ կարգավորումը: 1988–ին, երբ քանդվում էր ԽՍՀՄ–ը, այս հարցն այդ գործընթացներում ունեցավ առանցքային նշանակություն: 2007–ի վերադարձի ժամանակ ևս առաջին նախագահն անդրադարձ կատարեց այս խնդրին` հիմքում ունենալով պատմահամեմատական մեթոդը: Սակայն որքանո՞վ է արդյունավետ նույնանման, եթե կուզեք` խնդրի ակնարկումը և գործընթացում հաջողության հասնելը տարիներ անց: Կարծում եմ, հաշվարկը շատ պարզ է, և դա ունի իր մի քանի պատճառները: Այս մտքերը ընկալելի չէին 1997 թվականին, որովհետև դեռ տիրապետող էր կույր հաղթողի հոգեբանությունը: Այսօր դրանք կիրառելի են, քանզի հաղթանակի արդյունքում հասարակությունը չունի այլևս ընկալումների այն դաշտը, որն ուներ շուրջ 20 տարի առաջ: Ավելին` հասարակության ակնկալիքներն այդ մասով չարդարացան և հաղթանակը կամ հաղթական արդյունքի վերջնական ամրագրումը մի տեսակ բեռ է դարձել հասարակության բոլոր շերտերի համար, որը ներառում է կյանքի բոլոր ոլորտները: Այդ նույն հասարակությունը, որը մեր պարագայում հանդես է գալիս նաև որպես ընտրազանգված, այսօր հստակ կարող ենք ասել, որ պատերազմ չի ուզում: Ավելին, հոգնել է պատերազմի սպառնալիքի տակ զրկանքներ կրելուց: Սա մեծ ի մասամբ: Իհարկե, կա հասարակական որոշակի խումբ, որն իր ինքնաարտահայտումը տեսնում է միայն պատերազմի միջոցով: Սա բնական է, և բոլոր հասարակություններում էլ կան նմանատիպ խմբեր: Բարեբախտաբար, այդ բոլոր մարդիկ միասին վերցրած, հասարակության մեջ շատ քիչ տոկոս են կազմում: Այժմ եկել է իրականությունը կեղծիքից տարբերելու ժամանակը: Բոլոր խաղաղասերները կամ նման կոչ անողները, պետք է հստակ մոտեցում ցույց տան հռչակված սկզբունքներին` Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն: Մոտեցում ցույց տալը կարող է լինել քվեի, գործողության կամ մեկ այլ տեսքով: Հակառակ պարագան ընկալելի չէ: Իհարկե, կարող է էական գործոն հանդիսանալ Տեր–Պետրոսյանի անձի ընկալումը այդ նույն խմբերի կամ անհատների կողմից: Մեծ հաշվով, Տեր–Պետրոսյանի անձի ընկալումը որքան էլ դրական է, նույնքան և բացասական: Էական է քաղաքացիական մոտիվացիան: Շեշտադրում անելով խաղաղության և հաշտության խնդրի վրա, Տեր–Պետրոսյանը իշխանությանը փորձում է ներքաշել մի խաղի մեջ, որի դեպքում հանդես կգան միմյանցից տարբեր երկու հակադիր բևեռներ` պատերազմի և խաղաղության: Այս հակակշիռների մեխանիզմը կիրառելի է բոլոր զարգացած պետություններում, և ընկած է կայացած քաղաքական համակարգերի հիմքում: Այն թույլ է տալիս օգտագործել քաղաքական ճոճանակի էֆեկտը ոչ միայն ներքին գործընթացներում, այլ նաև առավելապես` արտաքին աշխարհի հետ շփումներում: Այս անգամ ընդունելի կլինի՞ այս թեզը` ցույց կտա ժամանակը, առավել ևս, որ իշխանական թևը, դեռ ամբողջական չի պատասխանել այս թեզին:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: