Իրանը Ռուսաստանի բարեկամն ու գործընկերն է․ Պեսկով
Իրանը Ռուսաստանի բարեկամն ու գործընկերն է, և Մոսկվան շատ է գնահատում երկկողմ հարաբերությունները: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովիա Նովոստին։
«Իրանը մեր բարեկամն ու գործընկերն է: Իսկապես մենք շատ ենք գնահատում մեր հարաբերությունները և մեծ նշանակություն ենք տալիս դրանց: Ուրախալի է, որ երկու երկրների նախագահները մշտական շփման գործընթացում են»,- ասել է նա իրանական պետական ռադիոյի և հեռուստատեսության եթերում։
«Վերջին մի քանի տարիներին լրացուցիչ ազդակներ են տրվել բոլոր ոլորտներում՝ քաղաքական, դիվանագիտական համակարգում, տնտեսական համագործակցության ոլորտում»,- հավելել է Պեսկովը։