Արարատի մարզում վարորդը, խուսափելով կենդանուն բախվելուց, հարվածել է ծառին և հայտնվել խաղողի դաշտում
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 18:00-ի սահմաններում, Hyundai Tucson մակնիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել բնակչի խաղողի դաշտում:
Վ թարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, լրատվամիջոցին պատմել են, որ վթարի պատճառը եղել է այն, որ ավտոմեքենայի առջև կենդանի է հայտնվել ու վարորդը կենդանուց խույս տալու համար կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և վթարի ենթարկվել: