Վրաստանի ԱԳ նախարարն անդրադարձել է Միրզոյան-Բայրամով հանդիպմանը
Ես շատ եմ հպարտանում, որ Թբիլիսին հանդիսանում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ՝ Արարատ Միրզոյանի և Ջեյխուն Բայրամովի հանդիպման վայրը։ Այդ մասին, Sputnik Gerogia-ի փոխանցմամբ, ասել է Վրաստանի ԱԳ նախարարը։
Վստահ եղեք, որ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելուն ուղղված մեր համատեղ ջանքերն արդյունք են տալու»,- Վրաստանի արտաքին գերտեսչության ղեկավար Դարչիաշվիլի գրառումը փոխանցում է լրատվամիջոցը։
Նշվում է նաև, որ Միրզոյանի և Բայրամովի ահնդիպումը տևել է 3 ժամ։