Դիմակավորված անձը ներխուժել է բանկ, ներարկում կատարել կառավարչին և հակաթույն տրամադրելու համար պահանջել 500 000 դրամ
Հուլիսի 15-ին, ժամը 12.15-ին ոստիկանության ՊՊԳՎ Կոտայքի պահպանության բաժին բանկերից մեկից տագնապի ազդանշան է ստացվել: Բանկ մեկնած օպերատիվ խումբը վնասազերծել, ձերբակալել և ոստիկանության Կոտայքի բաժին է տեղափոխել Բյուրեղավան քաղաքի 47-ամյա բնակիչ տղամարդուն: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Նույն օրը, ժամը 13.00-ին բանկի Կոտայքի մասնաճյուղի կառավարչի ժամանակավոր պաշտոնակատարը հաղորդում է տվել, որ ժամը 12.10-ի սահմաններում դիմակավորված անձը ներխուժել է Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում գործող բանկի Կոտայքի մասնաճյուղի իր աշխատասենյակ, ներարկիչով ազդրի շրջանում կատարել է ներարկում և հակաթույն տրամադրելու համար պահանջել 500 000 դրամ:
Ավելին՝ այստեղ