Մշակվում է Չեղարկման հռչակագիր. Սաղաթելյանը հրապարակեց բովանդակությունը
Մշակվում է «Չեղարկման հռչակագիր»։ Այս մասին հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով հռչակագրի էությունը։
«Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը կապ չունի մեր ժողովրդի շահերի և կամարտահայտության հետ, նախընտրական շրջանում ժողովրդին խոստացել է մի բան, հիմա բոլորովին այլ բան է անում, սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը՝ մի կողմ դնելով հայ ժողովրդի կենսական ու առաջնահերթ շահերը, հանդես ենք գալու մի նախաձեռնությամբ, որ հաջորդ իշխանությունը հրատապության կարգով պետք է առ ոչինչ հայտարարի Նիկոլ Փաշինյանի ձեռք բերած ցանկացած գրավոր և բանավոր պայմանավորվածություն»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ փաստաթուղթը վերջնական մշակելուց հետո առաջարկելու են, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, գործիչները ստորագրեն այդ փաստաթղթի տակ, և որ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Ալիևը, Էրդողանը և բոլորը հասկանան՝ Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք բերած ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է և որևէ իրավական նշանակություն չունի հայ ժողովրդի համար։