Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
Legal

«Օրենքով գող» Արմեն Կանեւսկոյի բանդայի դատավճիռը

Ավարտվեց «օրենքով գող» Արմեն Հարությունյանի, նույն ինքը` Արմեն Կանեւսկոյի բանդայի մասնակիցների վերաբերյալ դատական գործի քննությունը: Կրասնոդարի երկրամասային դատարանի ատենակալները ապացուցված են համարել բոլոր ամբաստանյալների ՝ Օլեգ Վանչենկոյի, Էռնեստ Լալաբեկովի, Մանուկ Թորոսյանի և Ալեքսանդր Ժիգալկոյի մեղքը: Նրանց մեղավոր են ճանաչել բանդիտիզմի, շորթման, սպանությունների և զենքի ապօրինի շրջանառության մեջ:

Ազատազրկման ամենամեծ ժամկետը ստացել է Էռնեստ Լալաբեկովը, նրան դատապարտել են 21,5 տարվա ազատազրկման: Փոքր-ինչ քիչ ժամկետ է ստացել Օլեգ Վանչենկոն՝ 20 տարի գաղութում: Թորոսյանն ու Ժիգալկոն պրծել են համապատասխանաբար 10 և 9 տարվա ազատազրկմամբ:

Ըստ ռուսաստանյան մամուլի, դատավճիռը կարող է բավականաչափ մեղմ համարվել համեմատած սկզբնապես մեղադրանքի կողմից միջնորդած ժամկետների հետ: Լալաբեկովի և Վանչենկոյի՝ որպես հանցագործությունների անմիջական մասնակիցների համար, մեղադրանքի կողմը խնդրել է ցմահ ազատազրկում, իսկ Թորոսյանի (ով օգնել է հանցակիցներին թաքցնել հանցագործությունների հետքերը) և Ժիգալկոյի համար (մասնակցել է Սերգեյ Խաչատուրյանի սպանությանը)՝ 13 և 11 տարի:

Արմեն Կանևսկոյի բանդայի դատավարությունը սկսվել է հունվարին, չորս ամբաստանյալներին մեղադրել են 2007թ. դրվագով, երբ Կրասնոդար-Տեմրյուկ ճանապարհամերձ «Ույուտ» սրճարանում գնդակահարվել էին Նովոկուբանսկի կոնյակի գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Սուրեն Եղիազարովը, ինչպես նաև նրա ծանոթներ Վլադիմիր Մոլլաևը և Արթուր Հովասափյանը: Հանցագործության պատճառ էր դարձել կրիմինալ «տանիքի» համար Արմեն Կանևսկոյին վճարելուց Եղիազարովի հրաժարվելը:

Երկու շաբաթ անց բանդիտները սպանել էին սրճարանի սեփականատեր Սերգեյ Խաչատուրյանին, զգուշանալով, որ նա իրենց կհանձնի քննությանը: Գործի քննությամբ զբաղվել է Ռուսաստանի քննչական կոմիտեի Կրասնոդարի երկրամասի քննչական վարչությունը, որը պարզել է 2015թ. հանցագործությունների մասնակիցներին: Երեք զոհվածի մարմինները մինչ օրս չեն հայտնաբերվել. քննությունը կարծում է, որ մարմինները թաղվել են ճանապարհից ոչ հեռու գտնվող դաշտում, սակայն բանդիտները հրաժարվում են հայտնել, որտեղ են թաղել մարմինները:

Սերգել Խաչատուրյանի դիակը հայտնաբերվել էր Կանևսկոյ ստանիցայում, Ալեքսանդր Ժիգալկոյին պատկանող արտադրամասի տարածքի ջրհորում:

Բոլոր չորս ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել նաև բանդիտիզմի մեջ: Նախաքննության և դատաքննության ընթացքում նրանք իրենց մեղավոր չեն ճանաչել, իսկ նրանց պաշտպանները պնդել են, որ մեղադրական դատավճռի համար հանցագործություններին ամբաստանյալների առնչության ապացույցները բավարար չեն: Արդյո՞ք ամբաստանյալները կբողոքարկեն դատավճիռը՝ պաշտպանական կողմը չի հաղորդում:

«Ինձ դատավճիռը չի բավարարում: Ես կբողոքեմ այնքան ժամանակ, մինչև որ բանդիտները չասեն, թե որտեղ են թաքցրել իմ որդու մարմինը»,- ասել է Ռոզա Հովասափյանը՝ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Հովասափյանի մայրը: Մնացած զոհերի ազգականները հեռացել են դահլիճից առանց մեկնաբանությունների, իսկ պետական մեղադրող Սվետլանա Նեկոզը սահմանափակվել է հակիրճ հայտարարությամբ՝ մեղադրական դատավճիռը մենք օրինական ենք համարում:

Մինչդեռ Վանչենկոյի ու Լալաբեկովի փաստաբանները պահանջում էին քրեական գործն ուղարկել նոր քննության՝ պնդելով, որ իրենց պաշտպանյալները լիովին անմեղ են: Նրանց դիրքորոշումը կառուցվում էր այն փաստարկի վրա, որ սպանված Սուրեն Եղիազարովի և նրան ուղեկցող երկու մարզիկների՝ Վլադիմիր Մոլլաևի և Արթուր Հովասափյանի (ուսանողների շրջանում սամբոյի աշխարհի չեմպիոն) մարմինները, ինչպես նաև զենքը, որոնցով նրանք սպանվել են, մինչ օրս չեն հայտնաբերվել:

Ինքը՝ օրենքով գողը, հանկարծամահ էր եղել բանտի հիվանդանոցում դեռևս նախաքննության ընթացքում, 2010թ.՝ շաքարախտից: