Իվան Տելեգինը լքում է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրենի պաշտոնը
ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին Բանկի գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը լքում է ՎՏԲ խումբը՝ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2018թ․ փետրվարից։
«2018թ․-ից Իվան Տելեգինի ղեկավարությամբ ՎՏԲ-ին հաջողվել է դառնալ Հայաստանի ամենաուժեղ բանկերից մեկը՝ զգալիորեն ընդլայնելով իր ներկայության մասնաբաժինը ֆինանսական շուկայի առանցքային հատվածներում։ Այս տարիների ընթացքում բանկում ձևավորվել է պրոֆեսիոնալ թիմ, որին հաջողվել է իրագործել ՎՏԲ խմբի ռազմավարական նախաձեռնությունները և հասնել շահույթի ռեկորդային ցուցանիշների։ Բավական է նշել, որ այսօր ՎՏԲ-ում սպասարկվում է հանրապետության յուրաքանչյուր երրորդ բնակիչը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Իվանին հաջողված աշխատանքի համար և մաղթում հաջողություններ հետագա մասնագիտական գործունեության մեջ», - նշում է ՎՏԲ Բանկի (ՀԲԸ) նախագահի - Վարչության ղեկավարի տեղակալ Դենիս Բորտնիկովը։
ՎՏԲ-Հայաստան Բանկը կշարունակի իր կայուն զարգացումը հանրապետության շուկայում՝ մնալով ՎՏԲ խմբի բիզնեսի առաջնահերթ տարածաշրջաններից մեկը։ Ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ հաճախորդներին հասանելի են բանկային առաջնակարգ պրոդուկտներ և ծառայություններ: ՎՏԲ-ն մտադիր է շարունակել իր մասնակցությունը պետական առանցքային ծրագրերին, ինչպես նաև նորարարական լուծումների մեկնարկներին՝ երկրի ողջ ֆինանսական շուկայի զարգացման համար, այդ թվում՝ թվային բիզնեսի ոլորտում։ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին հասանելի են ավելի քան 60 մասնաճյուղեր ամբողջ երկրի տարածքում, ավելի քան 200 բանկոմատներ և մոտ 120 վճարային տերմինալներ:
Բանկի գլխավոր տնօրենի պարտականությունները ժամանակավոր կկատարի ՎՏԲ-Հայաստան Բանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Ավագյանը։ Կադրային հետագա որոշումների մասին Բանկը կհայտարարի ավելի ուշ։
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: