Պուտինը «Գազպրոմին» հրահանգել է ավելի քան մեկ տրիլիոն ռուբլի մուտք անել բյուջե
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրինագիծ, որը երեք ամսվա ընթացքում «Գազպրոմի» համար այս տարվա օգտակար հանածոների արդյունահանման հարկային եկամուտը կավելացնի 1,248 տրիլիոնով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» Լրատվական գործակալությունը:
Օրենքի համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ը ներառյալ հարկային ժամանակաշրջանների համար գազամատակարարման միասնական համակարգի օբյեկտներին պատկանող կազմակերպությունների կողմից հաշվարկված Օգտակար հանածոների արդյունահանման հարկի չափը` ընդերքի մասին Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան լիցենզիա ստացած կազմակերպությունների կողմից գազի արդյունահանման դեպքում, ավելանում է 416 հազարով:
Քանի որ Օգտակար հանածոների արդյունահանման հարկի համար ժամկետը մեկ ամիս է, ապա երեք ամսվա համար հարկային հավելավճարը կկազմի 1,248 տրիլիոն ռուբլի, լրատվական գործակալությանը պարզաբանել են Պետդումայի բյուջեի եւ հարկերի համապատասխան հանձնաժողովում, ինչը հաստատել է ՌԴ ֆինանսների նախարարությունը: