ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլատրել է գործարքները Ռուսաստանի հետ, որոնք վերաբերում են պարենամթերքին եւ դեղորայքին
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը թույլատրել է Ռուսաստանի հետ գործարքները՝ կապված պարարտանյութերի, պարենամթերքի, ցանքանյութերի, դեղորայքի եւ բժշկական սարքավորումների հետ:
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից թողարկված գլխավոր արտոնագիրը։
Ճշտվում է, որ դա վերաբերում է մարդկանց եւ կենդանիների համար նախատեսված պարենային ապրանքներին, հանքային եւ օրգանական պարարտանյութերին, ցանքի սերմերին, անասնապահության համար վերարտադրողական նյութերին, դեղերին եւ բժշկական սարքավորումներին: