ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է կոշտ պատասխան տալ՝ Կալինինգրադ տարանցման հետ կապված խնդիրը շարունակելու դեպքում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Լիտվային եւ Եվրամիությանը սպառնացել է կոշտ պատասխան միջոցներով այն դեպքում, եթե Կալինինգրադի մարզ տարանցման հետ կապված խնդիրն առաջիկա օրերին չլուծվի:
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
Նշվում է, որ ռուսական տնտեսավարողները սկսել են վնասներ կրել Լիտվայի կողմից սահմանված ապօրինի սահմանափակումների պատճառով:
Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան անվերջ չի սպասելու։
«Մեկ անգամ եւս զգուշացնում ենք, որ եթե առաջիկա օրերին իրավիճակը չկարգավորվի, ապա Ռուսաստանը Լիտվայի եւ Եվրամիության նկատմամբ կոշտ միջոցներ կձեռնարկի», — ասել է նա:
Նրա խոսքով՝ այդ միջոցառումների նախապատրաստումն արդեն ավարտվել է։