Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
Lifestyle

Կինն իր տունը դարձրել է պոռնկանոց՝ սեքսի համար տրամադրելով այն «զույգերին»

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Ջուլետտա Ո.-ի գործի դատական քննությունը:

67-ամյա ամբաստանյալը պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով, նախկինում մեկ անգամ՝ 2008 թվականին արդեն դատապարտվել էր:

Ներկայումս Ջուլետտային մեղադրանք էր առաջադրված նույն հոդվածի ավելի խիստ մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ երկու և ավելի անձանց օգտագործելով ու գույքային օգուտ ստանալով պոռնկությամբ զբաղվողներին բնակարան տրամադրելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականի մարտի 15-ը Ջուլետտա Ո.-ն Կապան քաղաքում գտնվող իր բնակարանը հատուկ կահավորել ու պարբերաբար տրամադրել է մարմնավաճառուհիներ Հ.-ին, Ա.-ին, Ն.-ին:

Վերջիններս բնակարանում հանդիպել են հաճախորդ տղամարդկանց ու որոշակի գումարի դիմաց սեռական հարաբերություն են ունեցել: Տղամարդիկ գումարը հանձնել են Ջուլետտային, նա այդ գումարի չնչին մասն է տվել մարմնավաճառուհիներին՝ «պահումներ» անելով նաև պարտքով նրանց վաճառած շորեղենի համար…

2017 թվականի մարտի 17-ին Ջուլետտան ձերբակալվել է, իսկ մարտի 20-ին նա ազատ է արձակվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Ամբաստանյալ Ջուլետտա Ո.-ն իրեն մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունք տալուց:

Գործով վկա մարմնավաճառուհի Հ.-ն հայտնել է, թե Կապանի բնակչուհի Ջուլետտան զանգահարել է իրեն ու հրավիրել է իր տուն: Ինքը գնացել է ու այնտեղ սեռական հարաբերություն է ունեցել մի տղամարդու հետ: Ջուլետտան իրեն տվել է 3 հազար դրամ:

Դրանից հետո տարբեր օրերի Ջուլետտան էլի կանչել է իրեն, ինքը հարաբերություններ է ունեցել տղամարդկանց հետ: Ինքը չի իմացել՝ Ջուլետտան ինչքան գումար էր վերցնում տղամարդկանցից: Յուրաքանչյուր հաճախորդի համար նա իրեն տալիս էր 2-3 հազար դրամ: Ինքը գումար էր պարտք Ջուլետտային, նա վերցնում էր իր աշխատած գումարի մի մասը՝ որպես պարտքի մարում:

Հ.-ն նշել է, որ Ջուլետտայի տանը սեռական հարաբերություն է ունեցել միշտ նույն՝ միջանցքից դեպի աջ գտնվող սենյակում, որտեղ կային բազմոց, երկու բազկաթոռ, սեղան, աթոռներ: Սեռական հարաբերություն ունենալուց առաջ Ջուլետտան իրեն տալիս էր պահպանակ, թուղթ ու ներքնակ…

Մամնավաճառուհի Ն.-ն հայտնել է, թե Ջուլետտային ճանաչել է որպես հագուստ վաճառողի: Պատահել է՝ նրանից պարտքով շորեր է գնել: Մի անգամ Ջուլետտան զանգել է իրեն, ասել , թե տղամարդ կա, ով գումարի դիմաց ցանկանում է սեռական հարաբերություն ունենալ: Ինքն իր ունեցած պարտքը մարելու համար ստիպված գնացել է Ջուլետտայի բնակարան ու սեռական հարաբերություն է ունեցել այդ տղամարդու հետ: Դրանից հետո մի քանի անգամ էլ է նա իրեն կանչել նույն նպատակով: Հաճախորդները գումարը տալիս էին Ջուլետտային: Նա այդ գումարը պահում էր մոտը, մաս-մաս հանում էր իր պարտքից: Այսինքն՝ նա իրեն համարյա գումար չէր տալիս…

Վկա տղամարդկանցից՝ Ռ.-ն հայտնել է, թե Ջուլետտային ճանաչել է որպես մարմնավաճառ հրավիրող կնոջ: Մի օր զանգել է նրան ու խնդրել է իր համար մարմնավաճառ հրավիրել: Ջուլետտան առաջարկել է մարմնավաճառուհի Հ.-ին, բայց այդ պահին զանգել է իր կինը, ինքն այդ անգամ հրաժարվել է մարմնավաճառի ծառայությունից:

Ժամկետային զինծառայող Ա.-ն հայտնել է, թե Ջուլետտային ճանաչել է որպես «Մամա Ռոզայի», նրա հեռախոսի համարն իմացել է զորացրված զինվորներից: 2016 թվականի դեկտեմբերի 24-ին՝ իր ծննդյան օրը, ինքը զանգել է այդ «Մամա Ռոզային» ու հարցրել է՝ մարմնավաճառ կա՞: Նա պատասխանել է՝ կա: Ընկերոջ հետ ինքը գնացել է Ջուլետտայի բնակարան, սեռական հարաբերություն է ունեցել մարմնավաճառուհի Հ.-ի հետ: Ջուլետտային տվել է 12 հազար դրամ ու հեռացել է: Այդ օրը Ջուլետտայի տանն էր նաև մարմնավաճառուհի Ն.-ն…

Մեկ այլ տղամարդ՝ Գ.-ն, դատարանում հայտնել է, թե իր կինը մահացել էր, ինքը մի անգամ Ջուլետտային խնդրել է իր համար կին գտնել: Նա իրեն առաջարկել է ամուսնանալ Հ.-ի հետ, իսկ ինքն ասել է, թե նա «տուն տանելու բան չի»:

Նախաքննության ժամանակ նույն տղամարդը ամուսնանալու մասին բան չի ասել, այլ հայտնել է, թե իմանալով, որ Ջուլետտան մարմնավաճառուհիներին իր տուն է հրավիրում ու առաջարկում տղամարդկանց, դիմել է նրան ու նրա բնակարանում մի քանի անգամ 8 հազար դրամի դիմաց սեռական հարաբերություններ է ունեցել մարմնավաճառուհի Հ.-ի հետ: Ամեն անգամ գումարը տվել է Ջուլետտային:

Մեկ այլ պատանի վկա հայտնել է, թե իմանալով, որ Ջուլետտայի տանը կարող է հանդիպել ու սեռական հարաբերություն ունենալ մարմնավաճառուհու հետ, դիմել է Ջուլետտային, գնացել է նրա տուն և 7 հազար դրամի դիմաց սեռական հարաբերություն է ունեցել մարմնավաճառուհի Ա.-ի հետ: Երբ գնացել է տուն, մայրը իրեն ծեծել է…

Դատարանը հաշվի է առել Ջուլետտայի տարիքը, այն, որ վատառողջ է, ինչպես նաև այն, որ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործություն է, այն ունի հանրային բարձր վտանգավորություն:

Ջուլետտա Ո.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5–րդ կետով և դատապարտվել է 3 տարի իրական ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի կալանքի տակ առնելու պահից: