Մոսկվայում մեկ տարեկան տղան ընկել է երրորդ հարկի պատուհանից
Մոսկվայում երրորդ հարկի պատուհանից ընկած մեկ տարեկան տղայի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, հաղորդում է Մոսկվայի դատախազության Telegram-ալիքը:
«Մահացել է մեկամյա տղա երեխա, որը 2022 թվականի հուլիսի 6 - ին ընկել էր Աբրամցեւսկայա փողոցի բնակելի շենքերից մեկի 3-րդ հարկի պատուհանից», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ քրեական գործ է հարուցվել անզգուշությամբ մահ պատճառելու վերաբերյալ: Հետաքննությունը դատախազության վերահսկողության տակ է։