Նման բան տեղի է ունենում 55.000.000-ից 1-ի մոտ. Երբ այս հղի կինը գնաց հիվանդանոց՝ բժիշկները վախեցան նույնիսկ ձեռք տալ նրան. Տեղի ունեցածն իսկական հրաշք էր. ՖՈՏՈՇԱՐՔ
Երբ 36-ամյա օդեսացի, Օկսանա Կոբելեցկայան իմացավ, որ նա նորից երեխայի է սպասում նա շատ ուրախացավ։ Իր ամուսնու՝ Սերգեյի հետ, Օկսանան մեծացնում էր իրենց 3-ամյա դստերը։
Այն ինչ պետք է լիներ՝ ընտանեկան տոն և ուրախալի լուր դարձավ համաշխարհային սենսացիա։
Ամուսինները երբեք չէին պլանավորել մեծ ընտանիք ունենալ։ Բացի այդ նրանց երկուսի ընտանիքներում երբեք զույգեր չէին եղել։ Հերթական անգամ, երբ Օկսանան գնաց ստուգման բժիշկները նրան հայտնեցին իր կյանքի ամենաշոկային նորությունը։
«Ամեն ինչ այնպես էր ինչպես բոլորի մոտ, բայց երբ բժիշկը նայեց էկրանին, նրա դեմքը փոխվեց և ես մի փոքր վախեցա».-հիշում է Օկսանան։
«Հիշում եմ թե նա ինչպես սկսեց բարձր հաշվել պտուղներին և ասաց, որ սրա համար ինձ պետք է տուն նվիրեն ծովի մոտ»։
Վերջապես բժիշկը եկավ եզրահանգման. ուլտրաձայնային հետազոտությունը հնգյակ էր ցույց տվել։
Ծննդաբերությունը սկսվեց 33 շաբաթականում։ Երբ Օկսանան ժամանեց հիվանդանոց նրան արդեն սպասում էին 8 բժիշկ և քույր։
Ծնվեցին 3 աղջիկ և 2 տղա։
Նրանք 5-ն էլ առողջ էին չնայած կարիք ունեին կրկնակի խնամքի։
Իհարկե նոր լույս աշխարհ եկած Դարիան, Ալեկսանդրան, Դենիսը, Վլադիսլավը և Դավիդը միանգամից դարձան իսկական աստղեր։
Նյութը հրապարակման պատրաստեց Oragir.info-ն