Մոտավորապես 15 մարդ դաժան ծեծի է ենթարկել Արայիկ Խանդոյանին. Արայիկ Պապիկյան
Pastinfo.am-ը գրում է.
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը նախօրեին Ավան և Նոր-Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավաության դատարանում ոստիկանների կողմից բռնության է ենթարկվել, խոշտանգվել, ամենադաժան ամենամարդկային ձևով: Այդ մասին այսօր Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
Ըստ Պապիկյանի՝ Խանդոյանին դատարանի շենքի խցում մոտավորապես 15 մարդ դաժան ծեծի է ենթարկել՝ ընդ որում, քանի որ խուցը փոքր է եղել, հերթ են կանգնել և հերթով են ծեծել:
Հարվածների մեծ մասն ուղղել են նրա գլխին, հարվածներ են հասցվել նաև երիկամների և ոտքերի հատվածներում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: