Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity
Politics

Ազգությամբ հայ պատգամավոր Արթուր Օգանովը Ռուսաստանի խոշոր բանկերից մեկին 40 մլն դոլար է պարտք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հաճախ մոսկովյան պատգամավորները զարմանք են արտահայտում առ այն, որ ժողովուրդը պարզապես չի վստահում իրենց, սակայն, ինչպես ասում են, ամեն հետևանք ունի իր պատճառը: Ռուսներին կարծես թե այլևս հնարավոր չէ զարմացնել պատգամավորների կյանքի հետաքրքիր պատմություններով, ժամանակի ընթացքում կառուցած վիլլաներով, որոնցում բնակվում են նրանց հարուստ կանայք ու, իհարկե, ֆինանսական աճպարարության շնորհիվ անհետացող գումարներով,– գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը:
Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ լրագրողը Ռուսաստանի դատական կարգադրիչների դաշնային ծառայություն պաշտոնական կայքում խոշոր պարտատերերի ցուցակում հայտնաբերել է «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Արթուր Օգանովի անունը, ով ունի չվճարված 2,7 մլրդ ռուբլի:
Թերթը հիշեցնում է, որ պատգամավորը հանդիսանում է «Ակվարել» ՍՊԸ–ի տնօրեն, որի հիմնադիր են հանդիսանում նրա կինն ու որդին: Ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի բիզնեսով, որը, ինչպես նշվում է հոդվածում, բավական շահավետ աշխատանք է՝ հաշվի առնելով վարձակալողների բիզնես ոլորտում խոշոր ու վճարունակ լինելու փաստը: Նշենք, որ վարձակալողներից են՝ «Շոկոլադնիցա» սրճարանների ցանցը, «Բուրգեր Կինգ» արագ սննդի ռեստորանային ցանցը, «ԱԿԲարս» բանկը եւ այլ ընկերություններ:
Պարզվում է՝ պատգամավորը, 2012 թվականին վարկ է վերցնում խոշոր բանկերից մեկից՝ «Ալֆա» բանկից` մեկ այլ բանկի հանդեպ ունեցած վարկային պարտավորությունները կատարելու նպատակով: 2013 թվականին Օգանովը դիմում է «Ալֆա» բանկ` խնդրելով իր վարկային գիծը հասցնել մինչև 40 մլն ԱՄՆ դոլարի, սակայն մերժում է ստանում եկամուտների ոչ բավարար լինելու պատճառով: Վարձավճարների ավելացմամբ եւ այլ համապատասխան թղթերի ու լեգալ եկամուտների շնորհիվ Օգանովը հասնում է նրան, որ բանկը տրամադրում է իր կողմից նշված գումարը:
Վարկի մարման գործընթացում Օգանովը ձգձգում է ճիշտ ժամանակին կատարվելիք վճարները, պատճառը հանդիսանում է խոշոր գործընկերներից մեկի հրաժարումը վարձակալած տարածքներից: Վարձավճարի մեծ լինելու պատճառով ընկերությունը Օգանովից պահանջել է իջեցնել վարձավճարի գումարի չափը, սակայն մերժում է ստացել, որի հետևանքով տվյալ ընկերությունը հրաժարվել է համագործակցությունից: Այդ օրինակին հետևել են նաեւ մյուս վարձակալները:
Ստեղծված վիճակի շուրջ բանկը քննություն է անցկացրել` հասկանալու, թե որտեղ ու ինչի վրա են ծախսվել ընկերության գումարները: Ինչպես պարզ է դարձել` Օգանովի ընկերության գումարները ծախսվել են իր տիկնոջ շքեղ ու գեղեցիկ կյանքի, թանկարժեք մեքենայի ու գերշքեղ վիլլայի կառուցման վրա:
Օգանովը, ով հանդիսանում է Ֆիլյովսկի պարկ մունիցիպալիտետի պատգամավոր, ով իր իրական գործունեությունը քողարկում է սոցիալապես անապահովներին ու պատերազմի վետերաններին աջակցելով, ներկայում ահռելի պատքեր ունի «Ալֆա» բանկին, որի չափը հասնում է մոտ 2,7 մլրդ ռուբլու, ինչն իր հերթին մի քանի անգամ գերազանցում է նշված համայնքի տարեկան բյուջեն:
Ինչպես նշում է թերթը, մինչ վարկատուն փորձում է օրենքով վերադարձնել սեփական գումարները՝ դիմելով դատարան, պատգամավորը վայելում է բանկին չվճարված գումարները` միևնույն ժամանակ պաշտպանվելով ունեցած մանդատով:
Հ.Գ. Այսպիսով, ծանոթանում ենք հերթական պատմությանը, որտեղ ազգությամբ հայ գործարարն արտերկրում անբարեխղճորեն վարելով իր բիզնեսները` սևացնում է հայի ու հայ գործարարի համբավը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: